Ադրբեջանի «ընդդիմությունը՝ ընդդիմության» դեմ

«Իմ ստացած ձայները գրանցել են երկու գողի օգտին, եւ նրանք զբաղեցրել են երկրորդ եւ երրորդ տեղերը: Նրանք կեղծ մանդատ ունեն, պատգամավոր են, բայց իրենք էլ խոստովանել են, որ իմ հեղինակությունը բարձր է: Մենք սպասում ենք ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը եւ չենք համակերպվի այդ անարդարության հետ: Մեր կուսակցությունը ցույցեր եւ հանրահավաքներ կանի,որպեսզի արդարությունը վերականգնվի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի թեկնածու Հաֆիզ Հաջիեւը, որը գլխավորում է «Ժամանակակից մուսավաթ» կուսակցությունը:

Նա, այսպիսով, թիրախ է ընտրել Միլլի մեջլիսի պատգամավորներ Զահիդ Օրուջին եւ Սարդար Ջալալօղլուին, որոնք համապատասխամաբար ստացել են 3,31 եւ 3,03 տոկոս ձայներ: Այսպիսով պարզ է դառնում, որ Ալիեւի մրցակից համարվող թեկնածուները պայքարել են ոչ թե նրա, այլ՝ միմյանց դեմ՝ երկրորդ տեղի համար պայքարում:

Հավանաբար, դա շատ որոշակի քաղաքական երաշխիքներ է տալիս:

Մեկնաբանություն
X