Թամարա Գվերդցիթելին Երեւանում է

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում՝ «Վերադարձ» խորագրի ներքո, տեղի կունենա Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը, որը կազմակերպվել է «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի եւ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Համերգային ծրագրում կհնչեն Թամարա Գվերդցիթելիի հեղինակային երգերը, ինչպես նաև՝ հայկական, ռուսական, վրացական, ֆրանսիական ստեղծագործություններ:

Նշենք, որ Թամարա Գվերդցիթելին ծագում է հնագույն ազնվական տոհմից: Նա դեռ վաղ տարիքից կատարում էր բազմաթիվ կոմպոզիտորների գործեր, այդ թվում՝ Առնո Բաբաջանյանի հեղինակած՝ "Твои следы" և այլ ստեղծագործություններ: Թամարա Գվերդցիթելին ունի հարուստ երգացանկ, որը կատարում է տարբեր լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն և այլն: Նրա համերգներն առանձնանում են իմպրովիզացիոն հզոր հնարքներով:

Մեկնաբանություն
X