ԵԽԽՎ գենդերը

ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննակը սոցիալական ցանցում գրառում է առել, որտեղ Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուին կին է անվանել այն դեպքում, երբ իրականում նա տղամարդ է՝ Արազ Ալիզադեն:

Թեկնածուն դրանից չի վիրավորվել, միայն հիշեցրել է, որ 2013թ. ընտրությունների նախօրյակին հանդիպել է մի խումբ դիտորդների հետ, որոնցից մեկն այդ ամբողջ ընթացքում քնած է եղել: Երբ Ալիզադեն ավարտել է ելույթը, նա արթնացել է եւ հարցրել, թե ինչու՞ թեկնածուն գենդերային հարցերին չանդրադարձավ, ինչին Ալիզադեն պատասխանել է. «Երբ ես այդ մասին խոսում էի, դուք քնած էիք»:

Հավանաբար Ադրբեջանի նախագահական ընտրություններին բոլոր դիտորդներն են քնել: Հակառակ դեպքում ԵԽԽՎ պաշտոնյան գոնե կծանոթանար նախագահի թեկնածուների կենսագրությանը եւ նրանց սեռը չէր շփոթի:

Մեկնաբանություն
X