Ես շատ եմ ուզում հայուհու տեսք ունենալ․ Քիմ Քարդաշյան

Ռեալիթի շոուի աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանի անձնական դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը Hollywood Reporter-ի հետ զրույցում անդրադարձել է իր եւ հեռուստաաստղի համատեղ կոսմետիկ շարքի ստեղծմանը։

Մարիոն նշել է, որ Քիմը շատ է ցանկանում հայուհու տեսք ունենալ։ «Ես սկսեցի ուսումնասիրել Քիմի ամենասիրված լուքերը, նա վստահում էր ինձ եւ իրեն դուր եկավ այն, ինչ ես ընտրեցի: Ստվերաներկերի անունները մեծ նշանակություն ունեն մեզ համար: Օրինակ՝ «Հայկականը», որը դեղնաոսկեգույնն է ես ընտրեցի, որովհետեւ դեղինը Հայաստանի դրոշի գույներից է, քանի որ Քիմը հայուհի է, եւ նա շատ է ուզում հայուհու տեսք ունենալ:

Նա ինձ հաճախ է ասում՝«Ինձ հայուհու տեսք հաղորդիր, ուզում եմ էթնիկ տեսք ունենալ»,-նշել է դիմահարդարը։

Մեկնաբանություն
X