Հերթական սրճարանն են մեծացնում՝ կանաչ տարածքի ու գազոնի հաշվին (ֆոտո)

>

Օպերայի բակում՝ «Մեղեդի» սրճարանի հարեւանությամբ գտնվող «Մագնոլիա» սրճարանը հիմնանորոգվում է։ Այն ակնհայտորեն մեծացնում են։ Բնականաբար՝ կանաչ տարածքի ու գազոնի հաշվին։

Թեեւ շինարարները մեզ ասացին, որ նոր ծառեր էլ են տնկվելու, բայց քիչ հավանական է, որ սրճարանային բիզնես անողները մեկ մետր անգամ «կորցնեն»՝ կանաչ ցանեն, այլ ոչ թե սեղաններ դնեն, որ մի քանի մարդ ավելի նստի։

Մեկնաբանություն
X