«Սերժ Սարգսյանին» բերել էին Ազատության հրապարակ (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատը «ՄերժիրՍերժին» քաղաքացիական նախաձեռնության հետ հանրահավաք է կազմակերպել Ազատության հրապարակում։

Քիչ առաջ Լեւոն Բարսեղյանը հայտարարեց, որ իրենք Ազատության հրապարակ են հրավիրել Սերժ Սարգսյանին, եւ, ահա, բեմահարթակ բարձրացավ Չեբուռաշկայի հագուկապով անձ, որը ներկայացավ որպես Սերժ Սարգսյան եւ ելույթ ունեցավ։

«ՄերժիրՍերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նրան հանձնեց օրեր առաջ իրականացրած դրամահավաքի հանգանակությունը, որը բաղկացած է 10-20 դրամից։

Մեկնաբանություն
X