Նորընտիրը մինչ պաշտոնի ստանձնումը տիկնոջ հետ հյուրընկալվել է Բաղրամյան 26-ում․ ֆոտո

>

Այսօր առավոտյան, Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու արարողությունից առաջ տիկնոջ հետ հյուրընկալվել է Հանրապետության նախագահի նստավայրում:

Արմեն Սարգսյանին և Նունե Սարգսյանին դիմավորել են Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը:

Նախագահական նստավայրի ոսկեզօծ դահլիճում հյուրընկալության ժամանակ Սերժ Սարգսյանը, նշելով, որ րոպեներ անց տեղի կունենա նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը, ևս մեկ անգամ Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ:

Լուսանկարները՝ նախագահի պաշտոնական կայքից։

Մեկնաբանություն
X