Հայության համախմբումը պիտի պրեորիտետային գաղափար լինի

Հայության համախմբումը պիտի պրեորիտետային գաղափար լինի. հայ մարդիկ պիտի կարողանան ավելի սերտորեն շփվել ու համագործակցել, որն էլ կհանգեցնի այն բանին, որ հայ ժողովուրդը ավելի կկազմակերպվի, հետևաբար ավելի մրցունակ ու ավելի ուժեղ կդառնա:

Բայց քանի որ այսօր փաստացի չունենք մեր պետականությունը, իսկ մեր սփյուրքը խիստ անկազմակերպ է, ապա այս բարձիթողի վիճակը այդ առումով բոլորովին էլ զարմանալի չի: Ինչևէ, մենք տրանստերիտորյալ (անդրտարածքային) ազգ կարող ենք ստեղծել, որի արդյունքում կկարողանանաք մեր կշիռը աշխարհաքաղաքական առումով անհամեմատ մեծացնել, ու որպես արդյունք հայ մարդը` լինի Հայաստանում, թե Հայաստանից դուրս, իրեն պաշտպանված կզգա, և կձգտի պահպանել իր հայկական ինքնությունը, քանի որ դա արդեն ձեռնտու կլինի իրեն: Այս ամենի համար նախ և առաջ հարկավոր է․

  1. Համազգային ինչ որ ներկայացուցչական մարմին (Համազգային Խորհուրդ) ընտրել, որի իրավասությունների ու ձևավորման հետ կապված հարցերը, ինչպես նաև դրա իրականացման տեխնիկական խնդիրները պիտի մանրամասն քննարկվեն:

  2. Պիտի ստեղծվեն այդ համազգային ներկայացուցչական մարմնի իրավասության տակ գտնվող ֆինանսական հաստատություններ` Համազգային Բանկ, Ապահովագրական Ընկերություն, տարբեր հիմնադրամներ և այլն:

  3. Պիտի ստեղծվեն համազգային արհեստակցական ընկերակցություններ, օրինակ ասենք գինեգործների ընկերակցություն, IT ոլորտի մասնագետների ընկերակցություն, տուրիզմի ոլորտի մասնագետների ընկերակցություն և այլն, ու դրանց համար նախատեսնված պլատֆորմներ, որոնցում կկազմակերպվեն այդ ներարհեստակցական համագարծակցությունը:

  4. Պիտի Հայաստանում ստեղծվի Տնտեսական Արբիտրաժային Դատարան, որը կաշխատի բացառապես Հայաստանի օրենսդրության սահմաններում (որպեսզի Հայաստանի սուվերենության խաղտման խնդիր չառաջանա), սակայն դատավորները պիտի նշանակվեն Համազգային Խորհրդի կողմից, ու ՀՀ քաղաքացիություն պիտի չունենան, որի համար պիտի օրենսդրական փոփոխություններ իրականացվեն, և որի համար հարկավոր կլինի ՀՀ իշխանությունների քաղաքական կամքը, որը առայժմ իհարկե չի լինի, ինչպես նաև չեն գտնվի (նույնպես առայժմ) այն ֆինանսական միջոցները, որոնք հարկավոր կլինեն համազգային ֆինանսական հաստատությունները ձևավորելու համար:

Բայց այնուամենայնիվ հարցը շատ կարևոր է, և այն պիտի քննարկվի գոնե առայժմ փորձագիտական մակարդակում. մի գուցե արդյունքում մի բան ստացվի իսկապես, եթե նույնիսկ սարը մուկ էլ ծնի, այնուամենայնիվ կարծում եմ, որ այդ մուկը հետագայում բազմանալու շանսեր կունենա, որը արդեն լավ է:

Թորոս Ալեքսանյան

Մեկնաբանություն
X