Սերժ Սարգսյանի նկարը՝ Երեւանի փողոցներին․ լուսանկարներ

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ այս օրերին առավել ակտիվ կերպով պայքար են տանում Նիկոլ Փաշինյանը՝ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, «Հանուն Հայաստան պետության» ճակատը եւ նորաստեղծ «ՄերժիրՍերժին» քաղաքացիական նախաձեռնությունը։

Արդեն հայտնել ենք, որ այս երեք ուժերը, ամենայն հավանականությամբ, միավորվելու են եւ մեկտեղ պայքար են մղելու ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի դեմ, այսօր էլ հայտնի դարձավ, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները այցելել են քայլարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին, եւ սերտ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Մինչ նրանք որոշում են միավորվել, «ՄերժիրՍերժին» նախաձեռնության անդամները երեկ գիշերվանից Երեւանի փողոցներին «ՄերժիրՍերժին» գրություն են փակցնում, Սերժ Սարգսյանի լուսանկարը պատկերում։ նշենք, որ օրերս էլ նույն նախաձեռնությունը դրամահավաքություն էր կազմակերպել նախագահին թոշակի ուղարկելու համար, նրանք քաղաքացիներից «հավաքում» էին 10-ից 20 դրամ։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամկետը կլրանա, եւ ապրիլի 17-ին Ազգային ժողովը կընտրի վարչապետ, որը ամենայն հավանականությամբ, կլինի Սերժ Սարգսյանը։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X