Նիկոլ Փաշինյանի հետ սերտ համագործակցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել

Արդեն ութերորդ օրն է, ինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլարշավ է իրականացնում մարզերում, 14 օր համայնքներում շրջելուց հետո, ապրիլի 13-ին` ժամը 18։30-ին հասնելու են Ազատության հրապարակ եւ 4 օր շուրջօրյա հանրահավաք են իրականացնելու՝ այդպիսով պայքարելով ՀՀԿ-եւ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

«ՔՊ»-ի փողոցային պայքարին «Ելք» դաշինքից չեն միացել ոչ «Լուսավոր Հայաստան» եւ ոչ էլ «Հանրապետություն» կուսակցությունները։

Ի տարբերություն նրանց, Նիկոլ Փաշինյանենց աջակցություն է հայտնել արդեն «ՄերժիրՍերժին» քաղաքացիական նախաձեռնությունը, մամուլում էլ հրապարակումներ եղան, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ եւս բանակցություններ են տարվում։

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները այցելել են Նիկոլ Փաշինյանին, ձեռք է բերվել քայլերը մեկտեղելու, կոնկրետ աշխատանքների և դրա հետ կապված պատասխանատվության որոշակի բաժանման և հետագա սերտ համագործակցության պայմանավորվածություն:

Մեկնաբանություն
X