Եվա Ռիվասը հոգեկան ծանր ապրումների մեջ է․ ինչ է պատահել իրականում

Եվա Ռիվասը էմոցիոնալ ծանր վիճակում է։ Այս մասին նա գրել է ինստագրամյան իր էջում։ Երգչուհին վերջին շրջանում պասիվություն է դրսևորում սոցցանցերում, սակայն դա ունի իր պատճառը։

Եվա Ռիվասը Ինստագրամում գրել է․ «Ընկերներ, ներեցեք, որ որոշ ժամանակով կորել եմ: Մորս պատճառով շատ ծանր էմոցիոնալ վիճակում եմ: Ինձ մի փոքր ժամանակ է հարկավոր»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին մոր հետ լուսանկար էր հրապարակել և գրել, որ վիրահատությունից հետո մայրը տևական բուժում է ստանում, և իրենք փորձում են հաղթահարել այդ դժվարությունները միասին։ «Ես ամեն հարցում իմ հույսը դնում եմ Աստծո վրա»,-իր էջում գրել էր երգչուհին։

Մեկնաբանություն
X