Վճռաբեկ դատարանի հարուստ դատավորները եւ նրանց հարուստ կանայք

Ի տարբերություն մյուս դատարանների, Վճռաբեկ դատարանի դատավորներն առավել համեստ ունեցվածք են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հայտարարագրված եկամուտներով ու դրամական միջոցներով: Նրանցից միայն երեք են ամենահարուստը՝ քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը, նույն պալատից Գոռ Հակոբյանն ու Արտակ Բարսեղյանը:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը 2015թ. վերջում ունեցել է 57 հազար ԱՄՆ դոլար, 4,5 մլն դրամ ու 2000 եվրո: Դատավորի աշխատավարձը հարկային տարում կազմել է 11 մլն դրամ:

Պարոն Անտոնյանը 2011, 2012 և 2013թ.-ին եկամուտներ է ունեցել տրված փոխառություններից (վարկերից), բայց դրանք խոշոր չափի չեն եղել՝ տարեկան 100-250 դոլարի սահմաններում: 2017թ. նոր ներկայացրած հայտարարագրի՝ 7մլն 200հազար ՀՀդրամ, 59հազար 200ԱՄՆ դոլար 4650եվրո: աշխատավարձի վարձատրություն, կամ դրան հավասարեցված այլ վճարումներ կազմում են 11մլն. 441 հազար ՀՀ դրամ: Դատավորի կնոջ՝ Ադրինե Գրիգորյանի ստացած տոկոսները ավելի բարձր են, 2011թ. նա ստացել է 557 հազար դրամ, հաջորդ երեք տարիներին այդ գումարից ավելի, իսկ 2015թ.-ին 417 հազար դրամի չափով:

Դատավորի կինը ի թիվս եկամտային տարբեր աղբյուրների, 2015թ. 25 մլն դրամ փոխառություն է հանձնել: Նույն տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 4,8 մլն դրամ ու 92 հազար դոլար: 2017թ.-ին 30մլն. 344հազար. 630 ՀՀ դրամով նա ձեռք է բերել բնակարան: Նույն տարում աշխատավարձի վարձատրություն, կամ դրան հավասարեցված այլ վճարումները, այլ եկումուտները եւ տրված փոխառություններից ստացած գումարները կազմել են 10մլն. 358հազար 941ՀՀ դրամ:

Մյուս դատավորը՝ Արտակ Բարսեղյանը առաջին հայտարարագրով ներկայացնում է բավականին համես թվեր ու եկամուտներ: Այսպես 2011թ. նա ունեցել է 5 հազար դոլար ու 4 մլն դրամ, աշխատավարձը հարկային տարում կազմել է 9 մլն դրամ: 2014թ.-ին պատկերն այլ է, դատավորը որպես ժառանգություն ստացել է հասարակական նշանակության շինություն, 9 կետով հայտարարագրել հողոմասեր, ստացել բնակարան ու արտադրական նշանակության շինություն, ընդհանուր՝ 182 մլն դրամ արժողությամբ:

2015թ.-ին Արտակ Բարսեղյանը 192 հազար դրամով ավտոտնակ է ձեռք բերել, 417 հազար դրամով հողամաս, ինչպես նաև AUDI Q7 QUATTRO 3.6 L մակնիշի ավտոմեքենա՝ 19 մլն-ով:

Դրամական միջոցները տարվա վերջում կազմել են 70 հազար դոլար: Աշխատավարձը հարկային տարում՝ 11 մլն դրամ է կազմել, իսկ այլ եկամուտներ եւ ստացած փոխառությունները 20մլն. դրամ: Կնոջ՝ Աննա Բարսեղյանի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը կազմում է 1մլն ՀՀ դրամ, այլ եկամուտներ՝ 2մլն 490 հազար ՀՀ դրամ:

Հաջորդ հարուստ դատավորը՝ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանն է, ով 2015թ. վերջում հայտարարագրել է 4 մլն դրամ, 10 հազար դոլար ու 1500 եվրո: Այդ տարի նա 6500 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել մեքենա՝ LEXUS RX 330 մակնիշի: 2016թ. նրա եկամուտ ավելացել է 2մլն. 500հազար դրամով եւ 2500 եվրոյով: Աշխատավարձի վարձատրություն, կամ դրան հավասարեցված այլ վճարումները 2016թ.-ին կազմել են 11մլն. 419հազար. 468 ՀՀդրամ: 2017թ.-ին նա ձեռք է բերել ավտոտնակ՝ 1մլն. 200հազար ՀՀ դրամով:

Մինչև 2015թ.-ը դատավորի կինը՝ Հռիփսիմե Հարությունյանը ունեցել է ընդամենը 2000-3000 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ, իսկ 2015թ. նա նվիրատվության կարգով ստացել է 16 500 ԱՄՆ դոլար արժողությամբ մեքենա՝ LEXUS RX 330 մակնիշի, եւ մեկ ավտոմեքենա՝ LEXUS RX 350 մակնիշի ձեռք է բերում 5 մլն. դրամով: Նույն տարում նա վաճառում նվիրատվության կարգով ստացած մեքենան է 16 500 ԱՄՆ դոլարով: Դրամական միջոցները 2016թ կազմել են՝ 9500 ԱՄՆ դոլար ու 1 մլն. ՀՀ դրամ:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X