Ոչ միայն 10-20 դրամ, այլ նաեւ շոկոլադ․ քաղաքացիները թոշակի էին «ուղարկում» Սերժ Սարգսյանին (ֆոտո, վիդեո)

«ՄերժիրՍերժին» նախաձեռնությունն այսօր «Օգնիր Սերժին գնալ թոշակի» վերնագրով դրամահավաքություն էր կազմակերպել։ Այն մեկնարկեց մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքից եւ տեւեց մոտ 2 ժամ։ Այդ ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ մոտենում եւ հատուկ նախատեսված տարայի մեջ իրենց ներդրումն էին անում։

Ի դեպ, ակցիայի կարեւոր նախապայմաններից մեկն էլ այն էր, որ դրամահավաքին մասնակցողները պետք է տրամադրեին անպայման 10 կամ 20 դրամ, տասը՝ Սերժ Սարգսյանին, քսան դրամն էլ նրա եղբայր Ալեքսանդր Սարգսյանին։

Քաղաքացիները սիրով էին մոտենում, իհարկե, կային նաեւ խուսափողներ։ Քաղաքացիներից մեկը կարկանդակ բերեց, մի խումբ քաղաքացիներ էլ պահպանականեր։

Նախաձեռնության անդամներիրց Դավիթ Սանասարյանը նշեց, որ հավաքված գումարով առաջին անհրաժեշտության պարագաներ են գնվելու Սերժ Սարգսյանի համար։

Ակցիային միացել էր նաեւ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը գետնին նստած իր ընկերների հետ խնդրում էր օգնել Սերժ Սարգսյանին 10-20 դրամով։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց․ «Սերժը տեղով մերժելիք է, որովհետեւ ձախողված քաղաքական գործիչ է։ Ես իրեն երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ չեմ համարել եւ այդ տասը տարվա ընթացքում ձախողումներ է բերել մեր երկրին։ Հանրապետականների համար Սերժ Սարգսյանը իրոք անփոխարինելի է, ուրիշ բան, թե ինչ է լինելու ՀՀԿ-ականների վիճակը ամսի 10-ին, երեւի սուգ են անելու»։

Մեկնաբանություն
X