Բիթքոյնը կրկին էժանացել է

Բիթքոյն թվային արժութը կրկին էժանացել է: Այս մասին հայտնում է 1prime.ru-ն: Ըստ վերլուծաբանների, նկատված գնաճը եղել է կոռեկցիոն, որի գործողության ժամկետը լրացել է եւ ներդրողները այժմ փորձում են շուկայի բացասական լուրերի վրա խաղալ:

Ըստ բորսայական տվյալների, CoinMarketCap բորսայում բիթքոյնը էժանացել է 6,41%-ով եւ կազմում է մեկ բիթքոյնի դիմաց 6,86 հազար դոլար: Bitfinex բորսայում էլ գնանկումը կազմել է 6,25% եւ գինը կազմել է 6,87 հազար դոլար: GDAX բորսայում մեկ բիթքոյնի արժեքը 6,868 դոլար է: Բացի բիթքոյնից, էժանացել են նաեւ այլընտրանքային մյուս թվային արժույթները` Ethereum-ը, Ripple-ը եւ Bitcoin Cash-ը:

Նշենք, որ ներկա պահին թվային արժույթի շուկայի կապիտալիզացիան կազմում է 258,2 միլիարդ դոլար, որի 45%-ը բիթքոյնի կապիտալիզացիան է:

Մեկնաբանություն
X