Ռուս Ուղղափառ եկեղեցին կունենա իր բանկը եւ վարկեր կտա ժողովրդին

Ռուս Ուղղափառ եկեղեցին ՌԴ Կենտրոնական բանկից արտոնագիր է ստացել մատուցել մի շարք բանկային ծառայություններ, ներառյալ նաեւ բնակչությանը վարկեր տրամադրել: Այս մասին հայտնում է panorama.pub-ը:

Ըստ հաղորդման, նման լիցենզիայիտրամադրման մասին հայտարարվել է Ռուսաստանի Խնայբանկի եւ Ռուս Ուղղափառ եկեղեցու համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ընդհանուր մտայնությունն այն է, որ այս կերպ եկեղեցին ավելի մոտենում է շարքային ռուսաստանցու կարիքներին: Եկեղեցու կողմից վարկային միջոցների տրամադրումը կսկսվի արդեն 2020 թվականին եւ յուրաքանչյուր վանքի եւ եկեղեցուն կից համապատասխան վարկավորման կետ է բացվելու` հագեցած տեխնիկական եւ մասնագիտական բազայով:

Ըստ նախագծի Խնայբանկն ու Ռուս Ուղղափառ եկեղեցին այս ամենը իրականացնելու են համատեղ հիմնադրվելիք բանկային դուստր ձեռնարկության միջոցով: Արդեն հայտնի է, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու բանկի անվանման երկու տարբերակ է շրջանառվում` «РПЦ-Инвестбанк» կամ «Банк Православный»: Նշվում է, որ այս բանկը կաշխատի որպես օրինակ քրիստոնեական բիզնեսի կազմակերպման եւ վարման:

Մեկնաբանություն
X