Քիմ Քարդաշյանի նոր հավաքածուն հայկական տարրեր է պարունակում

Այսօր արդեն դժվար է պատկերացնել գեղեցկությունն առաց KKW Beauty-ի, մինչդեռ ոչ վաղ անցյալում Քիմ Քարդաշյանը ընդամենը ռեալիթի շոուների աստղ էր, «գլամուր հասարակության տիկին», որը այդ միջավայրի մասնակցությամբ հավաքույթներից մեկում էլ հանդիպել է հոլիվուդյան դիմահարդար Մարիո Դեդիվանովիչին,ով Sephora-ի նախկին աշխատակից էր:

Դեռ այն ժամանակ, երբ նրանք նոր էին շփվում, շատերը կարծում էին, որ Մարիոն պարզապես ուզում է սիրավեպ ունենալ Քիմի հետ հանուն կարիերայի, սակայն, ինչպես կյանքը ցույց տվեց հետագայում, Մարիոն Քիմի կողքին մնաց եւ այսօր էլ նրա անձնական դիմահարդարն է: Նրանց վերջին համատեղ նախագիծը KKW Beauty X Mario հավաքածուն է, որը կներկայացվի սկսած ապրիլի հինգից:

Օրեր առաջ Քիմ Քարդաշյանը երեկույթ էր կազմակերպել իր նոր կոսմետիկ արտադրանքի թողարկման կապակցությամբ, որը նա ստեղծել է իր դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ։ Նույն օրը Refinery29.com-ը զրուցել է Քիմի եւ Մարիոյի հետ նրանց համատեղ հավաքածուի մասին։

Հավաքածուի ավարտման առթիվ կազմակերպված ընթրիքի ժամանակ Քիմը հայտարարել է, որ հավաքածուն տասը տարի եղել է ընթացքի մեջ: Հետաքրքրական է այն, որ ժամանակին Մարիոյին նույնիսկ խորհուրդ են տվել չաշխատել Քիմի հետ: Ուշագրավ է այն, որ Քիմի հավաքածուում որոշ տարրեր կոչվում են հայկական, ինչը հայազգի գերաստղը համարում է բնական, քանի որ եւ իր, եւ Մարիոյի մոտ ազգային պատկանելիությունն ու ժառանգությունը խորը իմաստ ունեն:

Ի դեպ, Մարիո Դեդիվանովիչը համաքածուի հարցում խորհրդակցել է իր մոր հետ հայկականի կողքին նաեւ ալբանական տարրեր մտցնելու կապակցությամբ, նա ուղեկցել է Քիմին եւ այդ այցի ընթացքում նրանք մշտապես խոսել են հայկական մշակույթի մասին, իսկ հետո էլ որոշել են, որ հայկական եւ ալբանական երանգներ տալը հավաքածուին կլիներ հետաքրքիր:

Ի դեպ, նոր հավաքածուի թողարկման կապակցությամբ Քիմը երեկույթ է կազմակերպել Լոս Անջելեսում, որին ներկայացել է Versace ապրանքանիշի 4000 դոլարանոց զգեստով։

Մեկնաբանություն
X