Մոսկվայի մանկական ապրանքների առեւտրի կենտրոնի հրդեհը` լուսանկարներով. (ֆոտոշարք)

>

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հրդեհ է բռնկվել Մոսկվայի արեւելյան հատվածում գտվող մանկական ապրանքների առեւտրի կենտրոններից մեկում: Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Ըստ այս պահին առկա տեղեկատվության, կա մեկ զոհ եւ տուժածներ: Զոհվածը քառասունհինգ տարեկան տղամարդ է` Ալեքսեյ Կարպով անունով, ով նույն առեւտրի կենտրոնի աշխատակից է: Նա մահացել էր ածխաթթու գազի թունավորումից:

Նշենք, որ այս պահին ՌԴ ԱԻՆ-ը իրականացնում է ծխահեռացման աշխատանքներ: Նշվում է, որ հրդեհը սկսվել է շենքի էլեկտրասնուցիչ համակարգի հաղորդալարերի կարճ միացումից: Տարհանվել է յոթ հարյուր մարդ: Առեւտրի կենտրոնի մակերեսը կազմում է վեց հազար քառակուսի մետր:

Շենքը քառահարկ է, որտեղ բացի առեւտրային տաղավարներից կան նաեւ ատրակցիոն եւ ժամանցային կենտրոններ: Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը բարձր է գնահատել հրշեջների հերոսական աշխատանքը, իսկ ՌԴ ԱԻՆ-ից փոխանցել են, որ հրշեջները հրդեհը լիկվիդացրել են կյանքի համար վտանգավոր պայմաններում:

Նշենք, որ տուժածներից վեցը հենց հրշեջներ են, որոնք տուժել են հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ: Տուժածներից հոսպիտալացրել են սանիտարական ուղղաթիռներով:

Մեկնաբանություն
X