YouTube-ի կենտրոնակայանում տեղի ունեցած հրաձգությունը` ֆոտոշարքով

>

YouTube համաշխարհային վիդեոբլոգային ցանցի կենտրոնակայանում, որը գտնվում է ԱՄՆ Կալիֆորինայի նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի մոտ գտնվող Սան Բրունո բնակավայրում, տեղի է ունեցել հրաձգություն: Այս մասին հայտնում է KTLA 5 հեռուստակայանը: Կենտրոնակայանում իրականացվել է տարհանում: Դեպքի վայր են ժամանել ուժայինները, փորձել վնասազերծել հրաձգության հեղինակին: Սկսվել է փոխհրաձգություն, քանի որ հանցագործը դիմացրել է: Ըստ նախնական տվյալների չորս կամ հինգ մարդ տուժել է եւ հոսպիտալացվել:

NBC-ն հաղորդում է, որ կրակոցների հեղինակը կին է: Նա զոհվել է վնասազերծման օպերացիայի ժամանակ: Հայտնի է նաեւ նրա ինքնությունը: Ըստ այդմ, ինչպես մանրամասնում է ABC-ն, կրակոցների հեղինակը ապրել է Կալիֆորնիայի հարավում, 35-40 տարեկան է եւ որեւէ կերպ կապ չունի YouTube-ի հետ: Նա ունեցել է թիրախ, որը հոսպիտալացվածների մեջ է` ծայրահեղ ծանր վիճակով: Ոստիկանությունը չի հաստատում այն, որ հրաձգության հեղինակը զոհվել է վնասազերծման օպերացիայի ընթացքում եւ պնդում է, որ ինքնասպանություն է գործել:

Մեկնաբանություն
X