Նորաբաց «The Alexander» հյուրանոցը առաջին լյուքս դասի հյուրանոցն է Հայաստանում և տարածաշրջանում (տեսանյութ)

>

Աբովյան 3/4 հասցեում գտնվող և «Marriott International» ընկերությանը պատկանող « The Alexander, a Luxury Collection, Yerevan » հյուրանոցը, որի պաշտոնական բացումը եղավ 3 օր առաջ՝ մարտի 31-ին, առաջին լյուքս դասի հյուրանոցն է Հայաստանում և տարածաշրջանում։

Հյուրանոցն ունի 15 հարկ՝ սկսած 2-րդ հարկից մինչեւ 10-րդ հարկը գործում են 33 քմ-ից մինչև 165 քմ մակերեսով համարներ՝ 12 տարբեր կատեգորիաներում։ Հատուկ առանձնացված է 165 քմ ընդհանուր մակերեսով «The Alexander Presidential Suite » նախագահական համարը։ Սենյակների արժեքը սկսում է 190 հազար դրամից և ավարտվում 1 մլն 800 հազար դրամով։

Հյուրանոցի 12-րդ հարկում գործում է ռեստորան՝ եվրոպական և հայկական ուտեստներով, 11-րդ հարկում՝ լողավազան՝ բաց պատշգամբով, մարզասրահ և շոգեբաղնիք։ Հյուրանոցն ունի 5 կոնֆերանս դահլիճ, որոնք կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ միասին՝ կազմելով մոտ 430 քմ տարածք և տեղավորելով մինչև 240 մարդ։

Վաճառքների և մարքետինգի բաժնի տնօրեն Հայկ Սահակյանի խոսքով՝ հյուրանոցի բացումը լուրջ դերակատարություն կարող է ունենալ Հայաստանում զբոսաշրջության զարգացման և նոր սեգմենտի ստեղծման գործում․ «Հյուրանոցը լյուքս դասի առաջին միջազգային բրենդն է Հայաստանում, պատկանում է «Marriott International» ընկերությանը և նպաստում է Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Ունի 114 սենյակ, 5 կոնֆերանս դահլիճ, լողավազան, մարզասրահ և ռեստորան, մի քանի բար, սպա կենտրոն և գեղեցկության սրահ»։

Նրա խոսքով ՝ բոլոր համարներն էլ յուրահատուկ են, իսկ թե որ համարներն են ավելի շատ հաճախորդ ունենում՝ կախված է հաճակորդի սպասումներից և դասից․ « Դա կապված է հաճախորդների սպասումներից, դասից, ընտանիքո՞վ են իրենք ճամփորդում, թե՞ միայնակ։ Բնականաբար մենք ունենում ենք պաշտոնական այցելուներ՝ նախագահներ, դեսպաններ և այլն,իրենք մեծ մասամբ հանգրվանում են նախագահական համարներում, լյուքս համարներում, սակայն մենք ունենք պահանջարկ և ստանդարտ համարները վաճառելու առումով և կարծում եմ, որ բոլոր համարներն էլ հետաքրքիր կլինեն հաճախորդներին»։

Տեսանյութը՝ սլայդում։

Մեկնաբանություն
X