Պայթյուն Հյուսիսային պողոտայում. նախնական տվյալներով՝ տուժել է 7 մարդ (ֆոտո)

>

Քիչ առաջ համացանցում հայտնվեցին տեղեկություններ Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պայթյունի մասին։ Մեր թղթակիցը շտապեց Պողոտա, որտեղից հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել Հյուսիսային պողոտայի նորաբաց սրճարաններից մեկում՝ Քինգ բուրգերում։

Պայթել է սրճարանի նկուղային հատվածում գտնվող բալոնը, որի հետևանքով կա 7 տուժած։

Զոհեր չկան, իսկ վիրավորներին հոսպիտալացրել են, նրանք գտնվում են Նոր Նորքի Սուրբ Գրիգոր լուսավորիչ հիվանդանոցում։

Հավելենք, որ այս պահին տարածքը ժապավեններով փակված է, ոստիկանները հսկում են դեպքի վայրը, Քինգ բուրգեր լրագրողների մուտքն արգելված է։

Մեկնաբանություն
X