Լեոնարդո դի Կապրիոյի կյանքում հերթական շիկահերն է հայտնվել

Լեոնարդո դի Կապրիոյի կյանքում հերթական շիկահեր գեղեցկուհին է հայտնվել։ Այս անգամ Լեոն հանդիպում է Ալ Պաչինոյի քաղաքացիական կնոջ՝ Լյուսիլա Սոլայի դստեր` Կամիլլա Մորոնեի հետ։

Ի դեպ, գեղեցկուհին Լեոյից 23 տարով փոքր է։ Նա նկարահանվում է որպես մոդել, աշխատում է Vogue եւ Love Magazine ամսագրերի հետ։ Վերջերս իր ուժերն է փորձել Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ «Death Wish» ֆիլմում։

Մեկնաբանություն
X