Փաշինյանենց Սպիտակում «թաշախուստով» են դիմավորել

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն օրերս Գյումրիում հայտարարեց քայլարշավի մեկնարկի մասին, որի նպատակն է պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: 14 օր քայլելու են, ոտքով գալու են Երևան՝ Ազատության հրապարակ, որտեղ էլ նախատեսվում է հանրահավաք։

ՔՊ թիմը, համախոհներն այս պահին հասել են Սպիտակ քաղաք։ Քայլերթի մասին էլ պարբերաբար տեղեկացնում են «ուղիղ» եթերների միջոցով, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի գրառումներով։

Քիչ առաջ Փաշինյանը լուսանկար է հրապարակել և մակագրել․ «Սպիտակում նվեր ենք ստացել»։

Լուսանկարը՝ ստորև․

Մեկնաբանություն
X