Սպիտակի թունելն անցան (լուսանկարներ)

>

Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհներն արդեն անցան Սպիտակի թունելն ու շարժվում են դեպի Վանաձոր։ Հիշեցնենք՝ նրանք սկսել են 14-օրյա քայլերթ Հայաստանի մարզերով, որը կրում է «Իմ քայլը» կարգախոսը և ուղղված է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Նրանք պարբերաբար լուսանկարներ են հրապարակում իրենց ֆեյսբուքյան էջերում կամ ուղիղ եթեր մտնում ֆեյսբուքով։

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը, ապա նաև ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանն իրենց ֆեյսբուքի էջերում տեղադրեցին լուսանկարներ, որոնցում երևում է՝ ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու մյուս ՔՊ-ականները, գլխներին լապտերներ կապած, անցնում Դիլիջանի թունելի միջով՝ դեպի Երևան։ Արայիկ Հարությունյանը լուսանկարների հետ նաև գրառում է կատարել․ «Թունելով շարժվում ենք դեպի Ազատության հրապարակ։ Օր երրորդ»։

Բայց մինչ Երևան հասնելը նրանք դեռ անցնելու են լոռու, Տավուշի, Գեղարքունիքի ու Կոտայքի մարզի քաղաքներով, հետո գալու են Ազատության հրապարակ ու սկսեն հանրահավաքները։

Մեկնաբանություն
X