Պաշտոնյաները ծառեր տնկեցին. ֆոտո, վիդեո

>

Այսօր Երեւանում տեղի ունեցավ համաքաղաքային ծառատունկ։ Միջոցառմանը մասնակցում էին Երեանի քաղաքապետը, բնապահպանության եւ արտաքին գործերի նախարարները։

Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքն այսօրվա ծառատունկի արդյունքում համալրվեց շուրջ 400 տնկիներով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավանդույթի համաձայն, ի թիվս բազմաթիվ քաղաքացիների, ծառատունկին էին միացել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի և ՀՀ բնապահպանության նախարարները՝ աշխատակազմերով:

Շնորհակալ եմ այսօրվա շաբաթօրյակ-ծառատունկի մասնակից պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, մասնավոր հատվածին և մեր համաքաղաքացիներին։ Յուրաքանչյուրիդ ներդրումը մեր սիրելի քաղաքի մաքրության ու կանաչ տարածքների ավելացման գործում անչափ կարևոր է։

Այս քայլով, դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ մեր արդեն 2800-ամյա քաղաքը հարազատ է յուրաքանչյուրիդ համար»։

Ի դեպ, նշենք, որ այսօրվա ծառատունկին Երեւանի քաղաքապետարանի ավագանու «Ելք» խմբակցության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները չէին մասնակցում, քանի որ նրանք միացել էին Նիկոլ Փաշինյանի քայլերթին Գյումրիում։

Նշենք նաեւ, որ Փաշինյանը 14 օր երթեր է անելու մարզերում եւ 4 օր հանրահավաքներ Երեւանում՝ պայքարելով ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

Մեկնաբանություն
X