Ի՞նչ էին անում Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանը Գյումրիում

>

Երգչուհի Սոֆի Մխեյանն ու հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը օրերս Գյումրիում էին, նրանց միասին քաղաքում տեսել են գյումրեցիները: Հետաքրքրվում են, թե ի՞նչն է հայ հայտնիներին հայրաքաղաք բերել:

Շիրակ կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ Երևում է, որ նրանք այցելել են «Շիրակ կենտրոնի»՝ հնի ու նորի համադրմամբ կառուցած «Շալե Գյումրի» սրահ, շրջել կենտրոնում: Վահան Թումասյանից հետաքրքրվեցինք, թե ինչ նպատակով էին հայ աստղերը Գյումրի այցելել:

«Հրաչ Քեշիշյանի գլխավորությամբ մոտ 10 հոգանոց թիմ էր եկել, հաղորդում էին նկարում՝ Գյումրին որպես զբոսաշրջության եւ մշակույթային կենտրոն »,-պատմեց կենտրոնի նախագահը՝ միաժամանակ նշելով, որ իր համար առավել ցանկալի կլիներ, եթե այդ այցն ավելի շուտ բարեգործական նպատակով լիներ: «Իհարկե, լավ է, որ անդրադառնում են, բայց մի կողմից էլ ցանկալի կլիներ, որ տնակային թաղամասեր այցելեին, այնտեղի կյանքը տեսնեին, ուղղակի երկրաշարժի 30-ամյակին ընդառաջ, կարծես թե արհեստականորեն չեն ուզում շատ խոսել»,-նկատեց նա: Փաստորեն վարչապետ Կարեն Կարապետյանի ցանկությունը՝ Գյումրին դարձնել Հայաստանի զբոսաշրջության կենտրոններից մեկը, այսուհետ պաշտոնական մակարդակով պրոպագանդվելու է նաև ԶԼՄ-ներով:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X