SpaceX-ը արբանյակային համացանցի գործարկման արտոնություն է ստացել

ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովը հավանություն է տվել SpaceX ընկերության առաջարկին, որով նախատեսվում է ստեղծել արբանյակային Starlink համացանցը: Ընկերության ներկայացուցիչները հույս ունեն, որ նախագծի հաջող ավարտը կօգնի գտնելու հետազոտական ապարտների մշակման համար անհրաժեշտ ֆինանսավորում:

SpaceX-ընախատեսում է արձակել 12 հազար արբանյակներ` արբանյակային համացանցի գործարկման համար, սակայն մինչ այժմ դեռ արտոնություն կա 4425-ի համար, մինչդեռ Հանձնաժողովը պահանջում է, որպեսզի մինչեւ 2024թիվը արձակված լինեն գոնե արբանյակների կեսը:Այս տարվա փետրվարին ընկերությունը երկու արբանյակ արդեն դուրս է բերել մերձմոլորակային ուղեծիր` տեստավորման համար: Այս մասին հայտնում է TechCrunch պարբերականը:

Նշենք, որ մինչ SpaceX-ը նման ծրագիր է փորձում իրականացնել, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Ստայցերսը հանդես է եկել հայտարարությամբ, որով մտահոգություն է հայտնել այն մասին, որ Երկիր մոլորակի մերձուղեծրային տարածքը չափազանց աղտոտված է:

Մեկնաբանություն
X