Վարդան մահացած եղբոր մասին հուզիչ գրառում է արել

Երգչուհի, մերկապարուհի Վարդան ինստագրամյան էջում հուզիչ գրառում է արել։ Վարդան գրել է անցած տարի մահացած եղբոր մասին՝ նշելով, որ 10-14 տարեկանում նրա ներկայությունն իր կյանքում ավելի շատ է եղել, քան ծնողներինը։

«Ես սիրում եմ ժպտալ, երևի թե այդպես ավելի հեշտ եմ հաղթահարում դժվարությունները։ Գուցե դա պաշտպանական ծիծաղ է, որը թույլ չի տալիս ցավին սիրտ ներթափանցելու։ Նախանցած տարի մահացել է իմ ավագ եղբայրը, որի հետ վերջերս այնքան էլ մտերիմ չէի, սակայն 10-14 տարեկանում նրա ներկայությունն իմ կյանքում ավելի շատ է եղել, քան ծնողներինս։ Երբ ինձ մեկ տարով հիվանդանոց պառկեցրին, նա ավելի հաճախ էր ինձ այցելում, քան իմ հարազատներից որևէ մեկը․․․ Նա լավ մարդ էր, պարզապես մի անգամ սխալ ընտրություն էր կատարել․․․ Ապրիլի 22-ին նա կարող էր 40 տարեկան դառնալ․․․ Բայց նա այլևս մեզ հետ չէ։ Ու ես չեմ կարող որևէ բան փոխել։ Մենք պետք է շարունակենք ապրել, ապրել ու ժպտալ, գնահատել յուրաքանչյուր վայրկյանը․ չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու վաղը»,-գրել է երգչուհին։

Մեկնաբանություն
X