Իսկ մեր շահը ո՞րն է

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Իրան-Ադրբեջան սերտ համագործակցության մասին հայտարարությունները քարոզչական փուչիկներ են: Նպատակը հայկական կողմի վրա ազդելն է, իսկ Իրանի հետ առկա հարաբերությունները հնարավորություն են, որպեսզի Իլհամ Ալիեւը Ադրբեջանում բազմաթիվ շիա կազմակերպություններին զրկի օժանդակությունից, սակայն դա հակասում է Իրանի քաղաքականությանը, իրանական գաղափարախոսությանը, Թեհրանը երբեք չի դադարեցնի շիա կրոնական կառույցներին օգնությունը: Ընդհակառակը, «պատեհ առիթի դեպքում Ադրբեջանում իրականացնելու է հեղափոխություն»:

Խոսքն, անշուշտ, իսլամական հեղափոխության մասին է, որը եթե տեղի ունենա, ապա Ադրբեջանը կդադարի ինքնուրույն պատերազմ չի հայտարարելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Այսինքն, մեզ համար կրոնապետակա՞ն, թե՞ աշխարհիկ Ադրբեջանն է նախընտրելի: Այս հարցին, կարծես, իրանագետը չի ուզում անդրադառնալ: Մինչդեռ ամենաէականը դա է: Մնացածը մտավարժանքներ են, որ ըստ նպատակահարմարության վաղը կարելի է բոլորովին այլ ռակուրսից մատուցել:գոյությունից եւ կվերածվի իրանական մի կամ մի քանի նահանգի: Սա, իհարկե, հիպոթետիկ է: Այդուհանդերձ, ինչու՞ է իրանագետը նման հեռանկարից կարծես թե ոգեւորված:

Մի պահ ենթադրենք, որ այդ հեղափոխությունը տեղի է ունեցել, Ադրբեջանի ներկայիս տարածքն անցել է Իրանի վերահսկողության տակ կամ լավագույն դեպքում այնտեղ կազմավորվել է եւս մեկ իսլամական հանրապետություն: Ի՞նչ ենք դրանից մենք շահելու: Այդ կրոնապետությունը ճանաչելու՞ է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դադարելու՞ է խոսել «օկուպացված տարածքներից», վե՞րջ է տալու միլիտարիստական հռետորաբանությանը: Ո՞րն է երաշխիքը, որ ադրբեջանական կրոնապետությունը սրբազան պատերազմ չի հայտարարի: Այսինքն, մեզ համար կրոնապետակա՞ն, թե՞ աշխարհիկ Ադրբեջանն է նախընտրելի: Հարգելի իրանագետն այս հարցին չի անդրադառնում: Մինչդեռ ամենաէականը դա է: Մնացածը մտավարժանքներ են, որ վաղը, ելնելով նպատակահարմարությունից, կարող են բոլորովին այլ ռակուրս ունենալ:

Մեկնաբանություն
X