Առանց դիմահարդարման Քրիստինա Ագիլերան` Paper-ի շապիկին

37-ամյա աշխարհահռչակ երգչուհի Քրիստինա Ագիլերան նկարվել է առանց դիմահարդարման: Երգչուհու բնական լուսանկարը զարդարել է Paper ամսագրի շապիկը: Երկրպագուներին զարմացրել է այն,որ երգչուհին որոշել է հրաժարվել իր ավանդական մուգ գույնի շրթներկից եւ դիմահարդարման մյուս բաղադրիչներից:

Քրիստինան ինքը, իր այս արարքը մեկնաբանել է որպես հետաքրքիր փորձարկում եւ թատերական վերամարմնավորում: Նա ասել է, որ միշտ էլ սիրել է տարբեր դերեր եւ կերպարներ հորինել եւ դրանք մարմնավորել իր տեսահոլովակների համար: «Ես արտիստ եմ: Դա իմ էությունն է: Սակայն հիմա ես այն փուլում եմ, նույնիսկ երաժշտության ասպարեզում, երբ կարող եմ այդ ամենը մի կողմ դնել եւ սկսել գնահատել իրական էությունս ու եսս, բնական գեղեցկությունս»,- ասել է Ագիլերան՝ հավելելով, որ երբեք չի վախեցել քննադատությունից եւ միշտ պատրաստ է եղել կոտրել կարծրատիպերը:

Մեկնաբանություն
X