Կորցրել է 2 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին

Փերիս Հիլթոնը հերթական երեկույթի ժամանակ կորցրել է 2 միլիոն դոլար արժողությամբ նշանադրության մատանին։ Նկատելով մատանու բացակայությունը, Փերիսը խուճապի է մատնվել, այդ իսկ պատճառով որոնումներով զբաղվել է նրա փեսացուն՝ Քրիս Զիլկան։

Ըստ ականատեսների՝ Զիլկան ոտքի է հանել ակումբի ողջ անձնակազմին, խուզարկել են ամբողջ սրահը, անվտանգության աշխատակիցները պարզապես սողալով, շոշափելով, փորձել են գետնի վրա գտնել մատանին։ Ի վերջո, մատանին հայտնաբերվել է հարեւան սեղանի սառցե դույլի մեջ։

Մեկնաբանություն
X