«Կյանքի երթ»-ին մասնակցել են նաև հայտնի աստղերը

Շաբաթ օրը, հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել Նյու Յորքի փողոցները՝ մասնակցելու «Կյանքի երթ» հանրահավաքին։ Երթը կազմակերպվել էր Միացյալ Նահանգներում զենքի մասին օրենքների խստացմանը խրախուսելու նպատակով։

Հիմնական պատճառը հանդիսացել էր անցյալ ամիս Ֆլորիդայում 17 դեռահասի սպանությունը։ Երթին մասնակցում էին բազմաթիվ հանրահայտ մարդիկ, ինչպես օրինակ՝ Ջորջ եւ Ամալ Քլունիները, Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, Շերը, Գլեն Քլոուզը, Ջուլիանա Մուրը, Սթիվեն Սփիլբերգը, Մայլի Սայրուսը, Արիանա Գրանդեն, Դեմի Լովատոն, Քենդալլ Ջենները եւ այլք։ Բազմաթիվ աստղեր, ովքեր հնարավորություն չունեին ներկա գտնվելու՝ միացան երթի մասնակիցներին օնլայն տիրույթում, նրանց թվում էին Քեթրին Զետա-Ջոնսը, Նինա Դոբրեւը, Դիանա Կրյուգերը, Ռիզ Ուիզերսպունը, Բեն Սթիլլերը, Նաոմի Քեմբելը, Լեդի Գագան եւ այլք:

Մեկնաբանություն
X