«Մոդեռն Թոքինգը» համերգ կունենա Երեւանում

Համաշխարհային շրջագայության շրջանակներում աշխարհահռչակ «Մոդեռն Թոքինգ» խմբի առաջատար, վոկալիստ Թոմաս Անդերսը «Մոդեռն Թոքինգ» բրենդի հետ միասին կենդանի համերգով հանդես կգա Երեւանում։ Խումբը կկատարի 80-ականների անմոռանալի հիթերը՝ You're My Heart, You're My Soul, Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number եւ այլ սիրված երգեր:

Համերգը տեղի կունենա մարտի 27-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որը մեծ իրադարձություն է լինելու ոչ միայն երգերի, այլեւ շոուի առումով, սպասվում են լուսային էֆեկտներ եւ հնչողության բարձր որակ: Տոմսերի գներն սկսվում են 5 հազար դրամից։ Թոմաս Անդերսն արդեն հանդես է եկել տեսաուղերձով, որով դիմում է իր երկրպագուներին` ասելով, որ գալիս է Երեւան:

Մեկնաբանություն
X