Twitter-ի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավարը ազատվել է աշխատանքից

Twitter սոցիալական ցանցի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Մայքլ Կոատսը ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք Կոատսի թվիթերյան գրառումից:

Կոատսը ասել է, որ իր աշխատանքի ժամկետը սոցցանցում լրանում է եւ ինքը հեռանում է` թողնելով հիանալի թիմ, որը կարող է ապահովել սոցիալական ցանցի անվտանգությունը:

Նշենք, որ այս մասին խոսակցություններ սկսել էին պտտվել դեռ շաբաթներ առաջ:

Մեկնաբանություն
X