Արսեն Գրիգորյանը դպրոց է բացում

Երգիչ Արսեն Գրիգորյանը մտադիր է հիմնել «Արսեն Գրիգորյանի երգարվեստի դպրոց ստուդիա»: Նախկինում Արսենը դասավանդել է Երգի պետական թատրոնի դպրոցում, ունեցել է ավելի քան 80 սան, ունի շատ լավ փորձ եւ խմբակային, եւ անհատական պարապմունքների։ Երգչի նպատակն է ուսանել 5-6 տարեկանից սկսած մինչեւ անվերջություն, բոլոր այն մարդկանց ովքեր կցանկանան դառնալ երգիչներ։ Ի դեպ, նրա հետ է աշխատելու նաեւ պրոֆեսիոնալ թիմ, լինելու են եւ ոկալի, եւ ստիլիստիկայի, եւ բեմական արվեստի մասնագետներ։ Արսենը մտածել է նաեւ հետաքրքիր նորամուծություն, ինչով իր դպրոցը կտարբերվենք մեր քաղաքի բազմաթիվ այլ երաժշտական դպրոցներից։

Դպրոցի սաներին միավորելու է Սոֆի Դեւոյանի «Հոգու եւ Պարի դպրոցի» սաների հետ եւ հետագայում՝ օգտագործելով իր գործոնը, գրելու է մյուզիքլներ եւ իր սաներին դարձնելու է ոչ միայն երգիչ, այլեւ իսկական արտիստ։ Դպրոցում բացի ժողովրդական, էստրադային եւ դասական երգեցողության բաժիններից, լինելու է եւս մեկ բաժին։ Արսենն անձամբ աշխատելու է ստեղծագործող, ստեղծագործելու ձիրք եւ ցանկություն ունեցող երեխաների հետ։

Իհարկե նման արվեստը հնարավոր չէ դասավանդել, նման տաղանդ բնությունն է դասավանդում, սակայն կարելի է նման երեխաներին բացել, օգնել, որպեսզի նրանց միտքն ավելի լայն լինի։

Մեկնաբանություն
X