Հեղափոխական լուծում վերանորոգման ոլորտում՝ Ideal Master

>

Վերանորոգման ծառայությունների ոլորտում նորարարական լուծում հանդիսացող Ideal Master հավելվածը հանրությանը ներկայացվեց մարտի 21-ին, DoubleTree by Hilton հյուրանոցի կոնֆերանս սրահում:

Հավելվածը սկիզբ է դնում վերանորոգման ոլորտում նոր մշակույթի ձևավորմանը: Մատչելիություն ու հասանելիություն, կյանքի որակի բարելավում, սպասարկման ոլորտի նոր տենդենցների ներմուծում Հայաստանում, սա է Իդեալ Համակարգի հիմնական նպատակը, որի արդյունքն է Ideal Master-ը:

Հավելվածը հաճախորդին և մասնագետին կապող հարթակ է: Երևանի և մարզերի լավագույն, ատեստավորված վարպետները առաջարկում են իրենց ծառայությունները, իսկ օգտատերերը, մոբիլ սարքերի միջոցով, հեշտ և արագ, հնարավորություն ունեն մեկ հպումով ընտրելու իրենց նախընտրած, բարձրակարգ մասնագետին:

Ներկայացված են հարյուրից ավել ծառայություններ, որոնք մասնագետը կկատարի մաքսիմալ արագ և որակյալ, իսկ հաճախորդը հնարավորություն կունենա գնահատելու աշխատանքը:

Հավելվածը միտված է ստեղծելու նոր աշխատատեղեր և բարձրացնելու ծառայությունների մատուցման որակը Հայաստանում: Այն հասանելի է IOS և ANDROID սարքերի համար:

Ելույթներով հանդես եկան Հայաստանի Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Synopsys Armenia ընկերության տնօրեն, «Երևան` խելացի քաղաք» ծրագրի հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը, HSBC բանկ Հայաստան ՓԲԸ Ռիսկերի կառավարման գծով գլխավոր տնօրեն, ԳԳՏ տեղակալ Արամ Փինաջյանը, Հանրային Քաղաքականության Ինստիտուտի համահիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանը:

Շնորհանդեսին հրավիրված հատուկ հյուրերը քննարկեցին տեղեկատվական և թվային նորագույն տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման տենդենցները, կարևորեցին հայաստանյան տնտեսական և գործարար միջավայրի վրա դրանց հիմնարար ազդեցությունը:

Ideal Master հավելվածը նոր խոսք է Հայաստանում նմանատիպ ծառայությունների ստացման ոլորտում, իսկ հետագայում՝ նաև արտերկրում:

Շնորհանդեսի ավարտին հյուրերը փոխանակվեցին կարծիքներով, կիսվեցին ստացված տպավորություններով:

Մեկնաբանություն
X