Պուտի՞նն է խանգարել

Անդրադառնալով հարցին, թե ինչ սպասելիքներ կարող է ունենալ Ադրբեջանը Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի չորրորդ ժամկետով վերընտրությունից, «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն քաղաքագետ Էլխան Շահինօղլուն խիստ ինտրիգային մեկնաբանություն է արել. «Լինելով ՌԴ նախագահ, Դմիտրի Մեդվեդեւը ցանկանում էր լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Նա կազմակերպել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների տասը հանդիպում, բայց Պուտինը խանգարել է: Այդ քաղաքականությունը չի փոխվի: Պուտինը չի ցանկանում լուծել ղարաբաղյան հարցը: Այդ մասին նա ասել է Թուրքիայի նախագահ նեցել, որովհետեւ վերջին պահին Ադրբեջանը ներկայացրել է մեկ տասնյակից ավելի մինչ այդ երբեք չքննարկված առաջարկություններ: Այն ժամանակ նույնիսկ համանախագահներն էին ստիպված արձանագրել, որ Կազանում Ալիեւը հետքայլ է կատարել: Ո՞րն է այստեղ Պուտինի պատասխանատվության բաժինը՝ պարզ չէ: Բայց եթե ադրբեջանցի քաղաքագետը պնդում է, որ հարցի կարգավորմանը խանգարել է Պուտինը, մնում է ենթադրել, որ դա արվել է Պուտին-Ալիեւ գաղտնի պայմանավորվածությամբ: Դա է հուշում տրամաբանությունը: Բայց որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը՝ դժվար է ասել: Ամեն դեպքում ադրբեջանցի քաղաքագետը կարծում է, որ Պուտինը «Հայաստանի վրա ազդելու ցանկություն այսօր չունի»: Կունենա՞ վաղը:

«Ադրբեջանը միայն մի պայմանով կարող է ուժեղացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ եթե նա ազդի հայկական իշխանության վրա եւ ապահովի գոնե հինգ շրջանների անվերապահ ազատումը»,- կարծիք է հայտնել «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրենը՝ կարծես արձագանքելով օրերս ռուս քաղաքագետ Դուգինի այն պնդմանը, որ «հինգ շրջանները վերադարձնելու մասին կա համաձայնություն»: Էրդողանին: Այդ հակամարտության միջոցով Ռուսաստանն իր ձեռքում է պահում Հայաստանը, կարող է ազդել Ադրբեջանի վրա: Առանց ղարաբաղյան հակամարտության Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կկարգավորվեն, եւ Ռուսաստանը կկորցնի Կովկասում իր վերջին ֆորպոստը»:

Ադրբեջանցի քաղաքագետի կանխատրամադրվածությունը հասկանալի է, բայց նա, կարծես թե, խնդիրներ ունի հիշողության հետ: Բանն այն է, որ Մեդվեդեւի միջնորդությամբ Մայենդորֆում սկսված հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումների վերջնարդյունքը պետք է ամրագրվել Սարգսյան-Ալիեւի Կազանի գագաթաժողովում, որտեղ նախատեսված էր ստորագրել կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնություն: Դա տեղի չի ունեցել, քանի որ վերջին պահին Ալիեւը հրաժարվել է: Ո՞րն է այստեղ Պուտինի պատասխանատվության բաժինը, մնում է անհասկանալի: Կամ, եթե ադրբեջանցի քաղաքագետի տրամաբանությամբ առաջնորդվելու լինենք, պիտի ընդունենք, որ Ալիեւին Կազանում հետքայլ կատարելու գաղափարը հուշել է Պուտի՞նը:

Մեկնաբանություն
X