Ծովից ծով Հայաստան կառուցելուց առաջ հասարակական զուգարաններ կառուցեք

Ինքնիշխանություն չունեցող երկրներին արգելում են տնտեսություն զարգացնել, հատկապես երբ խոսքը գնում է վերամշակող արդյունաբերության ու տնտեսության մյուս գիտատար ճյուղերի մասին: Դա ինքնիշխան (զարգացած, որոշ չափով նաև զարգացող) երկրների մենաշնորհն է, որը իրենք երբեք չեն զիջի երրորդ աշխարհի երկրներին:

Բայց կան տնտեսության որոշ ճյուղեր, որոք հետամնաց երկրներում այնուամենայնիվ արգելանքի տակ չեն: Դրանցից է օրինակ ընդերքից հումքի արդյունահանումը և առանց վերամշակման արտահանումը, նույնը նաև գյուղատնտեսությանն է վերաբերվում: Սովորաբար այդպիսի երկրներում թույլատրվում է նաև տուրիզմը զարգացնել, բայց արի ու տես, որ չնայած դրան, մեր չինովնիկները նույնիսկ դա ի վիճակի չեն անել:

Արդեն 30 տարի է խոսվում է այն մասին, որ մեր երկրում չկան հասարակական նորմալ զուգարաններ, առանց որի խոսել երկրում տուրիզմի զարգացման մասին ուղղակի անիմաստ է: Ոլորտի համար պատասխանատու ինչքա՞ն չինովնիկներ են եկել ու գնացել այս 30 տարիների ընթացքում, աշխատավարձ ստացել, գռփել ու լափել, բայց միևնույնն է հասարակական զուգարանները չկան ու չկան...

Այնպես որ ամպագոռգոռ հայտարարություններ անելուց առաջ, «21-րդ դարը հայերինն է լինելու» լոզունգը այս ու այն կողմ ծածանելուց ու «ծովից ծովը» վերականգնելու մասին գոռգռալուց ու բազմաթիվ այլ պոռոտախոսություններից ու ճոռոմաբանություններից առաջ` նախ գոնե հասարակական զուգարաններ կառուցել սովորեք:

Մեկնաբանություն
X