Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի ծննդյան 27-ամյակը առանձնացել է

Երեկ լրացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «ԼՂՀ Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանանների ասպետ, ավագ լեյտենանտ գյումրեցի Հրաչ Գալստյանի 27 ամյակը:

Հրաչի մահից մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը՝ դուստրը՝ Անահիտը: Իսկ մեկ տարի առաջ, ուղիղ մարտի 20-ին՝ Հրաչի ծննդյան օրը, լույս աշխարհ եկավ նրա եղբոր որդին՝ փոքրիկ Հրաչ Գալստյանը: Ի դեպ, եղբայրը նույնպես զինծառայող է: Հրաչի 27-ամյակը առանձնացավ նրանով, որ այդ օրը կնքվեց փոքրիկ Հրաչիկը, իսկ հոր գերեզմանին իր իսկ ձեռքով ծաղիկներ դրեց հերոսի 2-ամյա դուստրը՝ Անահիտը:

Մարտի 20-ին ոչ միայն հերոսի, այլև ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված զինծառայողների ծնողները, Շիրակի մարզպետն ու ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, այցելել էին Շիրակ գերեզմանատուն, ծաղկեպսակներ և ծաղիկներ դրել հերոսի շիրիմին: Հ. Գ. Հրաչ Գալստյանը ծնվել է 1991 թվականին, Գյումրի քաղաքում: Սովորել է Գյումրու տեղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 2003 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2007 թվականին ավարտելով ինստիտուտը ծառայության է անցել Արցախի Մարտակերտի շրջանի՝ Թալիշ գյուղում: Երիտասարդ ավագ լեյտենանտի կինը նույնպես զինվորականի ընտանիքից էր, Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող՝ Մատաղիս գյուղից։ 1999 թվականի երկրաշարժից հետո Գալստյանների ընտանիքը հայտնվել է ծանր, ողբերգական իրավիճակի մեջ: Հրաչի հայրը՝ Վարդանը կորցրել է ընտանիքը: Սակայն որոշ ժամանակ անց կարողացել է հաղթահարել դժվարությունները:

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի

Մեկնաբանություն
X