Հրայր Թովմասյանի քվեարկությանը պատգամավորներից մեկը քվեաթերթիկը թողել էր քվեախցում (ֆոտո)

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց ՍԴ նախագահի քվեարկությունը։ Թեկնածուն, հիշեցնենք, Հրայր Թովմասյանն է։ Քվեարկությունն անցավ առանց կատակլիզմների, բացառությամբ մի դրվագի, երբ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտնաբերեց, որ պատգամավորներից մեկը քվեարկել ու քվեաթերթիկը թողել էր քվեախցում, չէր գցել քվեատութի մեջ։

Դա զայրացրեց Մելիքյանին, ով հայտարարեց, որ եթե էլի նման բան կրկնվի, պատռելու է քվեաթերթիկը։ Ի դեպ, ԱԺ նախագահությունից քվեարկեցին միայն Արա Բաբլոյանն ու Էդուարդ Շարմազանովը, ով բավականին ուշ եկավ։ Միքայել Մելքումյանը երկրում չէ, իսկ Արփինե Հովհաննիսյանը չէր եկել քվեարկության։

Մեկնաբանություն
X