Հնդկաստանում աղջիկը զոհվել է սմարթֆոնի պայթյունից

Հնդկաստանում տասնութամյա աղջիկը զոհվել է սմարթֆոնի պայթյունից: Այս տարօրինակ միջադեպի մասին գրում է The Daily Mail-ը: Ըստ հաղորդման սմարթֆոնը եղել է միացված լիցքավորման եւ երբ հենց այդպես լիցքավորմանը միացված հնդկուհին զանգ է կատարել, ձեռքի մեջ սարքը պայթել է: Դեպքը տեղի է ունեցել Օդիշ նահանգում: Այս պահին իրավապահները փորձում են պարզել, թե ինչով կարող է պայմանավորված լինել սմարթֆոնի պայթելը:

Մեկնաբանություն
X