Պուտինն ու իր ընդդիմությունը

Կրեմլի կողմից նշանակված «լիբերալ» գործիչները, ի դեմս Նավալնու եւ Սոբչակի, գերազանց կատարեցին Պուտինի հանձնարարականները: Նախ իբրեւ թե քաղհալածյալ Նավալնին կոչ արեց իշխանություններին իսկապես ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդկանց (որոնք Ռուսաստանում ընտրողների ավելի քան 20 տոկոսն են կազմում) բոյկոտել ընտրությունները, որը հենց Կրեմլի ուզածն էր, քանի որ, եթե այդ մարդիկ մասնակցեին ընտրություններին, ապա Պուտինի հաղթանակն այդպես տպավորիչ չէր լինի, եւ իր քաղաքական կուրսի դեմ հանդես եկողները չէին ընկալվի որպես մարգինալների մի փոքր խումբ, այլ կնկալվեին որպես բավական մեծ տոկոս կազմող լուրջ զանգված, որոնց տեսակետների հետ անպայման հաշվի նստել է հարկավոր:

Իսկ Սոբչակն էլ այսուհետ իրենց ընտանիքի վաղեմի բարեկամ Պուտինի «պալատական լիբերալ ընդդիմադիրն» է լինելու, որպեսզի մի կողմից իր կերպարով վերջնականապես վարկաբեկի մարդկանց մեջ լիբերալ արժեքները ու մյուս կողմից էլ այդ արդեն մարգինալացված միամիտ հակապուտինականներին իր (Կրեմլի) մշտական վերահսկողության տակ պահի:

Մեկնաբանություն
X