Ո՞րն է լինելու Պուտինի հաջորդ անակնկալը

«Վերջին մի քանի տարիներին Ռուսաստանն արագորեն ընդլայնել է Բալկանների արեւմուտքում իր պաշտպանական եւ տնտեսական ակտիվության սահմանները»,- նշվում է ԱՄՆ ատաքին քաղաքականության ուսումնասիրության ինստիտուտի հաշվետվության մեջ, որը մեջբերել է inopressa.ru-ն:

Բոսնիայում Ռուսաստանը կրկնապատկել է այդ երկրի կազմում ինքնավար Սերբական հանրապետության նախագահ Դոդիկի անջատողական հակումներինն աջակցությունը: Դա մասամբ տնտեսական, մասամբ քաղաքական աջակցություն է: Ըստ ամերիկյան վերլուծաբանների, Ռուսաստանն աշխատում է Բոսնիա-Հերցեգովինայում ստեղծել այսպես կոչված «հաճախորդ պետություն», որպեսզի խաչընդոտի Արեւմուտքի հետ այդ երկրի սերտ կապերի հաստատմանը:

«Մոսկվայի համար դա շատ հարմար է, այն կարելի է Եվրոպան ապակայունացնելու համար ցանկացած պահի օգտագործել,- տեսակետ է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի եւ Բալկանների հարցերով նախկին տեղակալ Մայքլ Կարպանտերը,- Մոսկվան կարող է Դոդիկին թույլատրել, որ անցկացնի անկախության իր հանրաքվեն: Դա իսկական վառոդի տակառ է»: Ամերիկացի փորձագետները գտնում են, որ Բոսնիա-Հերցեգովինայում հնարավոր է ստեղծվի Ուկրաինայի արեւելքի նման իրավիճակ:

Մեկնաբանություն
X