Բեյոնսեի եւ Ջեյ Զիի դուստրը աճուրդում ծախսել է $19 000

Բեյոնսեի եւ Ջեյ Զիի դուստրը` Բլյու Այվին, ով դեռ վեց տարեկան է սովոր է, որպեսզի ակտիվորեն մասնակցի ընտանեկան կյանքին: Նա կարող է ծնողների տեսահոլովակում նկարահանվի, նրանց հետ գնա ֆուտբոլային հանդիպում դիտելու, փայլի աստղային ծնողների կողքին կարմիր ուղեգորգի վրա, իսկ հիմա էլ որոշել է, որ պետք է մասնակցի նաեւ աճուրդների եւ ընտանիքի համար թանկանոց գնումներ կատարի:

Ինչպես հայտնում է tatler.ru-ն, վեցամյա Բլյու Այվին այցելել է Second Annual Wearable Art Gala աճուրդասրահ, որտեղ նրան դուր է եկել Սինդի Պուատիեի դիմանկարը, կատարված Թիֆանի Անդերսոնի կողմից, եւ որոշել է գնել այն, նախ առաջարկելով $17 000 ապա արդեն սակարկությամբ հաղթելով $19 000-ի սահմանին:

Նշենք, որ աճուրդի կազմակերպիչը Բեյոնսեի մայրն է` Թինա Նոուլզը, ով զբաղվում է բարեգործական աճուրդների կազմակերպմամբ, գոյացած գումարով օգնելով այն դեռահասներին, որոնք տարված ենարվեստով:

Մեկնաբանություն
X