Մարդկանց գլուխները մի արդուկեք մարմնավաճառ կանանց եւ դժբախտ արվամոլների խնդիրներով

Երբ խոսք է գնում մարդու իրավունքներից, ոմանք միանգամից մտածում են, որ դա կամ սեռական փոքրամասնությունների, կամ էլ, լավագույն դեպքում, կանանց խնդիրների մասին է ընդամենը, այն էլ ոչ թե իրենց բուն խնդիրների, այլ ինչ որ մտացածին, իրականության հետ կապ չունեցող ինչ որ բաների:

Դրա պատճառը առաջին հերթին ռուսական (նաև ռուսականի մասնաճյուղը հանդիսացող հայկական) ու, շատ դեպքերում նաև, արևմտյան մասմեդիայի կողմից տարվող կեղտոտ պրոպագանդան է: Բայց մենք պիտի գոնե մեզ համար հասկանանք, որ մարդու իրավունքներ ասածը նախ մարդկանց արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքն է, որից ածանցվում են բարեկեցություն ապահովող աշխատանք ունենալու իրավունքը, առողջապահության ու կրթության հասանելիությունը, խղճի ու համոզմունքների ազատությունը և այլն:

Ռուսաստանը (իր ՀՀ մասնաճյուղով հանդերձ) լինելով ավտորիտար պետություն բնականաբար պայքար է մղում մարդու իրավունքների դեմ, ու այդ պատճառով Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը, մասմեդիայի (ու ոչ միայն) օգնությամբ, մարդու իրավունքներ հասկացողությունը խեղաթյուրելով` իր բնակչությանը վերջնականապես հիմարացնելու և այլասերելու խնդիր է լուծում: Մոտավորապես նույն մոտիվացիան ունեն արևմտյան երկրների ֆինանսատնտեսական էլիտաները, որոնք պայքարում են իրենց երկրներում ժողովրդավարության սահմանափակման ուղղությամբ, ու դրա համար, չկարողանալով մերժել մարդու իրավունքների ու ազատությունների գաղափարը (ինչպես որ դա Ռուսաստանում է արվում), այն տրանսֆորմացնելով, ցանկանում են ապահովել հասարակության դեստրուկտիվ շերտերի իրավունքների գերակայությունը մնացած իրավունքների նկատմամբ, որպեսզի խաթարելով ներհասարակական կոնսոլիդացիան` կարողանան թուլացնել ժողովրդավարական ինստիտուտներն ու տրադիցիաները:

Սակայն եթե Ռուսաստանի իշխանությունները առանց մեծ ջանքերի կարողանում են իրագործել դա, արևմտյան աշխարհում այդ պրոցեսը անհամեմատ ավելի դժվար է իրականացնել, որովհետև այդ երկրներում ազատական գաղափարների ու ժողովրդավարության այնպիսի հզոր ավանդույթներ կան, որ դրանց դեմ պայքարելը անգամ համաշխարհային օլիգարխիկ գերհզոր կլանների համար բարդ խնդիր է, ու դա է պատճառը, որ արևմտյան երկրներում, չնայած տարվող տոտալ պրոպագանդային, ընտրողները թքած ունեն թե, օրինակ, տրանսսեքսուալների համար հասարակական առանձին զուգարաններ պիտի լինեն թե ոչ, կամ՝ դեռ իրենց սեռական պատկանելիությունը իբր թե չգիտակցող երեխաների համար դպրոցներում առանձին հանդերձարաններ պիտի լինեն թե ոչ, ու այս կարգի բազմաթիվ այլ ապուշություններ, որոնցով ուզում են մարդկանց ուշադրությունը շեղել բուն խնդիրներից:

Այդ երկրներում մարդկանց հիմնականում հետաքրքրում են իրենց կողմից մուծվելիք հարկերի չափերը, վարկերի էժան կամ թանկ լինելը, առողջապահության ու կրթության հասանելիությունը, կամ աշխատատեղերի ավելացման հետ կապված քաղաքականությունը և այլն: Անգամ սեռական փոքրամասնություններին էլ են հենց այս հարցերը հուզում, ոչ թե իրենց գեյ-պառադներ անցկացնելու թույլատրելն ու չթույլատրելը: Արևմտյան երկրներում տեղի ունեցող վերջին ընտրությունների արդյունքները, որը ցույց է տալիս, որ ձախ-լիբերալներիը կորցնում են իրենց պոպուլյարությունը, հենց դա է ապացուցում, այնտեղ մարդկանց դժվար է խաբել կեղծ արժեքներով, ինչպես որ դա արվում է Ռուսաստանում կամ մեր երկրում:

Այնտեղ ինչքան էլ որ կինոինդուստրիան ու մասմեդիան պրոպագանդեն, օրինակ, գռեհիկ ու երեսառած կնոջ կերպարը, ինչքան էլ որ մարդկանց ուղեղներում ուզենան դրոշմել «21-րդ դարում կինը ոչ մեկի պարտական չի» լոզունգը, որ ավանդական ընտանիք հասկացողությունը անցիալի մնացուկ է ընդամենը ու էլի այսպիսի բաներ, միևնույնն է՝ ընտրությունների ժամանակ թեկնածուները մարդկանց են ներկայանում անպայման իրենց կանանց ու երեխաների ուղեկցությամբ, ի ցույց դնելով իրենց կանանց առաքինությունն ու երեխաների դաստիարակված լինելու հանգամանքը, որովհետև գիտեն, որ մարդիկ դեռ չեն հրաժարվել ընտանիքի ինստիտուտից, որը կառուցվում է համեստ ու խելացի կանանց շնորհիվ միայն, որոնք ապրում են բարոյականության ավանդական ընկալումներով: Ահա այս բաների մասին է պետք խոսել մարդկանց իրավունքները քննարկելիս, այլ ոչ թե մարդկանց գլուխները անվերջ արդուկել մարմնավաճառ կանանց ու դժբախտ արվամոլների խնդիրներով։

Մեկնաբանություն
X