2018-ի նորաձև լոգասենյակի գաղափարներ, տենդենցներն ու լուսանկարները

>

2018-ին դիզայներները հոգացել են լոգասենյակի առավելագույն օրիգինալության, էկլեկտիկ բովանդակության, խիստ նոտաների և թափանցիկ համալրումների մասին: Այս հոդվածում կընդգծենք 2018-ի նորաձև լոգասենյակի հինական տենդենդեցներն ու գաղափարները, որոնք ձեզ կօգնեն կողմնորոշվելու ձեր ընտրության հարցում:

2018-ի նորաձև լոգասենյակում օգտագործվող նյութերը

2018-ի լոգասենյակների ինտերիերի հիմնական սկզբունքը բնության և բարձրագույն տեխնոլոգիաների համադրությումն է:

Նորաձևության գագաթնակետում են օրգանական նյութերը՝ բամբուկը, սպիտակեցված փայտը, որոնք համերաշխ կերպով համադրվում են հայ-տեկ մակերևույթների և դրանց բնորոշ գույների և նյութերի կողքին:

Հատակի սալիկները երկրաչափական պատկերների տեսք են ստացել՝ հիշեցնելով 60-ականները: Գույները մուգից դեպի բաց կարող են լինել՝ մանուշակագույնի, սպիտակի, խլացված կանաչի կամ դարչնագույնի ընտրությամբ:

Նորությունների և վայրի գեղեցկության սիրահարներին միանշանակ կուրախացնի 2018-ի լոգասենյակի սալահատակի անակնկալ մոտեցմանը՝ հարթ մակերևույթը փոխարինվում է ծովափնյա մանրաքարերի խորդուբորդներին:

Շատ օրիգինալ և նորարարական է ամբողջությամբ բետոնապատված լոգասենյակը:

2018-ի նորաձև լոգասենյակի գունային տենդենցը

Ինչպես վերը նշվեց, 2018-ին նորաձև լոգասենյակի ընտրությունը շատ դեմոկրատ է և ազատ:

·Դասական սև-սպիտակ գույները միշտ առկա են՝ սևը դառնում է գերակշռող գույն 2018-ի ինտերիերում: Սպիտակով կամ բաց երանգով ընտրվում է կահույքը կամ աքսեսուարները, որոնք էլ լրացնում են անսամբլը:

·Ուշադրության են արժանի հատապտուղների հագեցած գույները: Ամենատարածված տարբերակներից են վառ կարմիրի կամ մանուշակագույնի ընտրությունը:

·2018-ի լոգասենյակը կանաչի տաք կամ սառը երանգների հատված կարող է դառնալ: Օրինակ՝ մեծ լոգասենյակը զմրուխտի գույնով հարդարելիս ամենաշահեկան դիրքերում կլինի:

2018-ի նորաձև լոգասենյակ

2018- նորաձևության ինքնաբավ լինելը պայմանավորված է կահույքի բազմազանությամբ: Չնայած տեխնոլոգիականացման միտմանը՝ վայրի բետոնե պատերի մեջ դուք կհանդիպեք վիկտորիանական ոճի նրբագեղ կահույք: Չնայած, եթե դուք կահույքը ընտրելու եք առանց ոճաբանի խորհրդի, ավելի լավ է կահույքի ոճը առավել մոտ ընտրել հարդարմանը:

Ընդհանուր առմամբ 2018-ի նորաձև լոգասենյակի կահույքը երկու հիմնական ընտրություն է առաջարկում՝ կամ օվալաձև կլորացված եզրեր, կամ կուբայական ուղղանկյուն սուր անկյուններ:

Եվս մեկ հետաքրքիր գաղափար, որ հանդիպում ենք Bianchini & Caponi-ի ամսագրերում․ արտ-դեկո ոճի կահույքի վերածնունդն է, որը նպատակահարմար է օգտագործել ընդարձակ լոգասենյակների համար:

Լոգասենյակի սիրտը միանշանակ լոգարանակոնքն է, որը 2018-ին նորաձև լոգասենյակի համար էքստրաժամանակակից լուսադիոդային տարբերակից մինչև դեկորատիվ բոհո ոճի ոտիկներով տարբերակներ է առաջ քաշում:

Մեկնաբանություն
X