Գարունը Արարատյան դաշտում․ ֆոտոշարք

>

Չնայած որ այսօր կիրակի է, սակայն օրը Արարատյան դաշտում աշխատանքային էր: Մենք շրջեցինք Մասիս, Արտաշատ և Վեդի քաղաքներով:

Չնայած Զատկի նախօրեին Արտաշատ տանող ճանապարհի մի հատվածը վերածվել էր շուկայի, այնուամենայնիվ մեզ հաջողվեց ֆիքսել Արարատի մարզի գարնանային առօրյայից հատվածներ: Մարզի բնակիչների մի մասը զբաղված էր հողագործությամբ, իսկ մի քանիսն էլ անասուններին էին արածեցնում:

Մարզից մեկ այլ ընտանիք էլ ծառատունկ էր կազմակերպել Խոր Վիրապ եկեղեցու հարևանությամբ գտնվող բլրին, որի վրա տեղադրված է Գևորգ Չաուշի արձանը:

Ավելի մանրամասն՝ ֆոտոշարքում:

Մեկնաբանություն
X