Իմ սերը քեզ․ որ արտիստին է երկրպագում Կամիլը

Եվրատեսիլ 2018-ին ընդառաջ երկրպագուները շարունակում են քաջալերել իրենց նախընտրած մասնակիցներին, նկարահանում են տեսանյութեր, սոցցանցերում հայտնում կարծիքներ։ Սրանից անմասն չեն մնում նաև հայտնիները։

Օրինակ՝ Կամիլը, որը պայքարում էր Դեպի Եվրատեսիլ մրցույթում հաղթանակի հասնելու համար, ինստագրամյան իր էջում սատարում է Իսրայելի այս տարվա եվրատեսիլյան մասնակցին՝ Նեթթային։ Նա սթորի բաժնում լուսանկար է հրապարկել, որտեղ իր սերն ու հարգանքն է հայտնում առ Նեթթա։

Ի դեպ, երգի՝ համացանցում հայտնվելու պահից սկսած Նեթթան համարվում է ֆավորիտ, նրա տեսահոլովակը յութուբում մեկ շաբաթվա ընթացքում 4,5 մլն դիտում է ունեցել։

Նշենք, որ Հայաստանի մասնակից Սևակ Խանաղյանը, ըստ բուքմեյքերների, 23-րդ հորիզոնականում է այս պահին։

Մեկնաբանություն
X