Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրություններին քվեարկել է նաեւ Կիրիլ պատրիարքը

Մերձմոսկովյան Օդինցովոյում իր քաղաքացիական պարտքն է կատարել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի են ունենում նախագահական ընտրություններ Ռուսաստանում: Իր քվեարկությունը կատարելուց հետո Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետը շփվել է լրագրողների հետ, որի ընթացքում մասնավորապես ասել է. «Ես հույս ունեմ, որ այն ընտրությունը, որը կատարելու են այսօր ռուսաստանցիները, կօգնի մեզ առաջ ընթանալու, կամրապնդվի ներքին համաձայնությունը հասարակության մեջ, կզարգանա մեր ինքնիշխանությունը: Հույս ունեմ, որ մենք կընթանանք ճիշտ ճանապարհով եւ կդառնանք ավելի լավը: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ մեր ժողովուրդն արժանի է նոր եւ լավագույն ճանապարհին: Թող Աստված պահպանի Ռուսաստանը»:

Մեկնաբանություն
X