Իրավունք

Գլենդելում կալանավորվել է Լեւոն Վարդանյանը

26 անգամ կալանավորված 55-ամյա Լեւոն Վարդանյանը, որը հայտնի է հարուստ քրեական անցյալով, Գլենդելում կրկին կալանավորվել է։ Նրա բնակարանում ոստիկանության աշխատակիցները հրացաններ և ատրճանակ են հայտնաբերել։

Մասնավորապես,Վարդանյանի բնակարանում հայտնաբերվել է չորս հրացան, երեք կիսաավտոմատ հրացան եւ 45 տրամաչափի ատրճանակ: Բացի այդ, հայտնաբերվել է 1000 փամփուշտների կոմպլեկտ:

55-ամյա Լեւոն Վարդանյանը փորձնական ժամկետ էր անցնում: Ոստիկանությունը տեղեկացել էր, որ վերջերս նա խարդախություններ էր կատարել իր ավտոմեքենայի համարանիշերով: Գլենդելի կառավարության կայքէջի համաձայն՝ ստացվել էր խուզարկության կարգադրագիր:

Մեկնաբանություն
X