Ահա այդպիսի Բաքու

Ադրբեջանում խոցվում են, երբ իրենց հիշեցնում են, որ Բաքուն կառուցել են այլազգի ճարտարապետներն ու շինարարները: Նրանց կարելի է հասկանալ, հեշտ չէ խոստովանել, որ իրենք գիտության, տեխնիկայի, արվեստի ազգային ավանդույթները չեն ունեցել, ապավինել են ուրիշների փորձին, իմացությանը եւ շնորհներին:

Բայց պատահում է, ադրբեջանական մամուլը մոռանում է ընդհանուր ուղղությունը եւ որոշ բացահայտումներ անում: Մասնավորապես, լրատվամիջոցներից մեկի սյունակագիրը, վերհիշելով նախկինում Լենինի, այսօր Հեյդար Ալիեւի անվան պալատի կառուցումը, թվարկել է նախագծի ճարտարապետական խմբի անդամներին՝ Մելքիսեդեկով, Ֆայնշեյն, Գինզբուրգ, Շուլգին:

Ինչպես տեսնում ենք՝ խորհրդային Ադրբեջանի մայաքաղաքի այցեքարտ հանդիսացած կառույցի ճարտարապետներից եւ ոչ մեկն ազգությամբ ադրբեջանցի չէ: Ահա այդպիսին է եղել Բաքուն նաեւ ցարական դարաշրջանում: Իսկ այսօր, երեւի, ճարտարապետներ հրավիրվում են արտերկրից, որովհետեւ անկախ Ադրբեջանի մայքաղաքում մելքիդեսեկովներ, ֆայնշտեյններ, գինզբուրգներ եւ շուլգիններ այլեւս չկան: Թողել-հեռացել են թուրքացած քաղաքից:

Մեկնաբանություն
X